Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Արյունաբանություն

Պայքարում ենք հեմոֆիլիայի դեմ

Պայքարում ենք հեմոֆիլիայի դեմ

Վաղը հեմոֆիլիայի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Իսկ ներկայում ամբողջ աշխարհում արյան մակարդման ժառանգական հիվանդությունների 92- 97% -ը կազմում են հենց հեմոֆիլիաների երեք տեսակները` A, B, C և Վիլլեբրանդի հիվանդությունը:

 

Այս մասին Panorama.am-ին ասաց Հայաստանի Ռուբեն Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը: Ս. Դաղբաշյանի խոսքով, Արյունաբանական կենտրոնում հսկվում է հեմոֆիլիայի բոլոր տեսակներով տառապող 228 հիվանդ, որոնցից 64-ը երեխաներ են:

 

Մասնագետը նշեց, որ երկրում այս հիվանդների կյանքի միջին տևողությունը ցածր է և կազմում է 27 տարի, քանի որ ժամանակակից բուժումը թանկ է: Հեմոֆիլիա A-ն արյան մակարդման 8-րդ գործոնի պակասն է, հեմոֆիլիա B-ն` 9-րդ գործոնի պակասը: Երկու հիվանդությունն էլ անցնում են ժառանգաբար` կապված X քրոմոսոմի հետ: Այսինքն` ինչպես մասնագետն է նշում, հիվանդության գենը կրող կանանց մոտ հիվանդությունը կլինիկորեն չի դրսևորվում, սակայն փոխանցվում է տղա երեխաներին: Ըստ նրա, հիվանդությունների բուժման միակ միջոցը հանդիսանում է անբավավար հակահեմոֆիլային գործոնի փոխներարկումը: Բայց նա նաև նկատեց, որ վաղ տարիքից պակաս գործոնի նախապես ներարկումները թույլ կտան կանխարգելել արյունահոսությունները, մասնավորապես ներհոդային և մկանային` ամբողջովին բացառելով հաշմանդամությունը: «Վտանգից խուսափելու և լիարժեք ապրելու համար ամեն 10 կգ քաշին անհրաժեշտ է 200 Միջազգային Միավոր հակահեմոֆիլային պատրաստուկ: Իսկ այդպիսի ամեն մի ներարկման արժեքը կազմում է 100-120 դոլլար:

 

Արտասահմանում այս հիվանդությունը դասվում է ամենից ծախսատար և թանկարժեք հիվանդությունների շարքին»,-նշեց Արյունաբանական կենտրոնի տնօրենը: Ըստ նրա, ծանր հեմոֆիլիայով հիվանդի հակահեմոֆիլային պատրաստուկի տարեկան պահանջարկը կազմում է շուրջ 72 հազար միջազգային միավոր: Հաշվի առնելով, որ միջազգային շուկայում այդ պատրաստուկի մեկ միավորի արժեքը տատանվում է 0,35-0,75 ցենտ, ապա, նրա խոսքով, մեկ ծանր հիվանդի տարեկան պահանջարկի արժեքը կկազմի 25 000-54 000 դոլլարին համարժեք դրամ:

 

Նշենք, որ ծանր հեմոֆիլիայով հիվանդ երեխաների 93%-ը տարեկան ունենում է արյունահոսության 21 էպիզոդ, որոնցից 11-ը հեմարթրոզների ձևով, չափահասների մոտ` 20 էպիզոդ, որոնցից 15-ը հոդային արյունահոսությամբ:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ